Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հյուրընկալել է Լոս Անջելեսում Կորեայի Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Կան Չոնին։ Այս մասին տեղեկացնում են Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունից։

«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել մշակույթի ոլորտում գլխավոր հյուպատոսությունների միջև համագործակցության զարգացման ու համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին։

Կողմերը կարևորել են երկկողմ կապերի ամրապնդումը, ինչպես նաև Լոս Անջելեսում հայկական և կորեական համայնքների միջև բարեկամական հարաբերությունների խորացումն ու միջմշակութային երկխոսության խթանումը»,- ասվում է հաղորդագրությունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ