Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. «ՈՒԱԶ»-ն ընկել է ձորը, կան զոհ և վիրավորներ

Հոկտեմբերի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 12։00-ի սահմաններում Ստեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Մահացածի մարմինը ձորից դուրս են բերել փրկարարները մեծ դժվարությամբ։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Նորիկ Դոխոլյան է, իսկ վիրավորները Ռուզաննա Մելիքջանյանը, Աննա Աղեկյանը և Նարինե Դավթյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ