![]()
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Այս մասին տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով։ Զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացվել է դեպքի մասին։
Դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակով քննություն է ընթանում։
![]()