![]()
Հոկտեմբերի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Նարեկ Ո․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Հաղթանակ կամրջից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակին ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրա։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
![]()