![]()
Աննա Օհանյանը գրել է․
Միշիկի վարձու խուլիգանը պետք է պատասխան տա , այլապես անպատժելիության մթնոլորտ կձևավորվի։
Միշիկի վարձկան Արթուր Դանիելյանի կալանավորումից հետո չեն դադարում ոռնոցները նրա ազատման մասին։ Ահա այսօր էլ ինչ-որ անհասկանալի ՀԿ-ներ հայտարարություն են տարածել ի սատարումն այս խուլիգանի, սակայն նույն այդ ՀԿ-ները լուռ էին, երբ սա իր խուլիգանախմբով և Միքայել Մինասյանի պատվերով համացանցում սպառնալիքներ և անհանդուրժողականություն էր տարածում։
Զարմանալի է, բայց փաստ, որ միշիկամերձ ՀԿ-ներն ու շրջանակներն ունեն յուրահատուկ երեսպաշտություն, որն ամեն անգամ մի նոր մակարդակի է բարձրանում։
![]()