![]()
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա խաղաղություն, սակայն այն դեռ ինստիտուցիոնալ չէ:
Ըստ նրա՝ Պուտինն ու Ալիևը կարծես եկել են հայտարարի ինչ-որ շահերի շուրջ, դրա համար է ադրբեջանական կողմը երկակի խաղ խաղում:
«Զարմանում եմ, դեռ կան մարդիկ՝ ասում են՝ ինչու եք խաղաղությունից խոսում, սա էլ Բաքուն տորպեդահարում է: Ադրբեջանի հետ խաղաղության գնալը բխում է մեր ազգային շահերից»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:
Վերջինիս նկատառմամբ՝ ռուսական կողմը ակտիվացել է, քանի որ ուզում է մնալ տարածաշրջանում:
«ՌԴ-ն մի կողմից մեզ վախեցնում է, մյուս կողմից՝ ներդրումներ առաջարկում, բայց Հայաստանը ոչ մի դեպքում Ուկրաինա չի կարող դառնալ․ սա էժանագին պրոպագանդա է»,- ասում է նա:
Ստեփանյանը խոսել է նաև այլ թեմաների շուրջ, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()