![]()
Աննա Օհանյանը գրել է․
Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը:
Ավելի վաղ «Կոմմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը հրապարակել էր տեղեկություն, համաձայն որի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենստանում կայացած Կասպիական գագաթնաժողովից հետո փակ հանդիպում են ունեցել։
![]()