Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել․ վարչապետի մամուլի քարտուղար

Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը:

Ավելի վաղ «Կոմմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը հրապարակել էր տեղեկություն, համաձայն որի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենստանում կայացած Կասպիական գագաթնաժողովից հետո փակ հանդիպում են ունեցել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ