Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկեր

Ամիօ բանկը միացել է Հայաստանում «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» բնակելի նախագծի զարգացման նախաձեռնությանը՝ նպաստելու ընտանիքների, երեխաների ու երիտասարդների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։

Այս նպատակով բանկը նախաձեռնող կողմերի` Բոսկո Վելթաունի և Red Invest group-ի հետ կնքել է համագործակցության հուշագիր՝ ուղղված ժամանակակից սպորտային, կրթական և համայնքային միջավայրի ձևավորմանը։

Նախագծերի շինարարության մեկնարկը տրվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։ Միջոցառումներին ներկա էին ՈՒԵՖԱ-ի և «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչներ, ֆուտբոլային լեգենդներ և պետական պաշտոնյաներ։ Ամիօ բանկի համար այս համագործակցությունը հնարավորություն է աջակցելու համայնքների երկարաժամկետ զարգացմանը՝ նպաստելով այնպիսի միջավայրի ստեղծմանը, որտեղ երեխաներն ու երիտասարդները կարող են մարզվել, սովորել և բացահայտել իրենց ներուժը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ