![]()
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում շարունակել է պնդել, թե իրենք գալու են իշխանության։
«Բոլոր դեպքերում գալու ենք իշխանության»,- վստահեցրել է Կարապետյանը։
Լրագրողի ճշտող հարցին՝ 2031-ի՞ն՝ Կարապետյանն ասել է՝ ոչ։
«Շատ շուտ։ Իշխանության գալու օրինական տարբեր ձևեր կան։ Մի հատ ճանապարհային քարտեզ ենք գծելու ու գանք իշխանության։ Գաղտնի պլանը այդ ձևերից մեկն է։ Այդ ճանապարհային քարտեզներից մեկը գաղտնի պլանով է արվում, ամեն օր պայքարով գնում ենք առաջ»,- ասել է Կարապետյանը։
![]()