![]()
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Մինչ նիստի մեկնարկը տեղի է ունեցել երկրների առաջնորդների դիմավորման, ապա համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը։
Լուսանկարվելու արարողության ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, դիմելով Նիկոլ Փաշինյանին, կատակել է՝ ուր պետք է փախչի, մեզնից ոչ մի տեղ չես փախչի։ Նշենք, որ լուսանկարում վարչապետը կանգնած է Բելառուսի և Ադրբեջանի նախագահների միջև։
![]()