![]()
Ինչպես հայտնել ենք, վարչապետ Փաշինյանը առավոտյան տեսանյութ էր հրապարակել, որտեղ հեծանվային զբոսանքից հետո Թուրքմենբաշիում բարի լույս է մաղթել։
Լրատվամիջոցներում արված հրապարակումների համաձայն՝ հնչող ֆոնային երաժշտությունը ադրբեջաներեն էր։
Վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը, «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան, պարզաբանել է, որ հրապարակման մեջ լսվող երաժշտությունը հնչել է շատրվաններից:
«Տեսանյութը նկարահանվել է առավոտյան 05:30-ին և դրանով էլ գրավել է վարչապետի ուշադրությունը, որ այդ ժամին շատրվանները աշխատում են երաժշտական ուղեկցությամբ»,- պարզաբանել է խոսնակը:
![]()