![]()
Ոստիկանությունը «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի (մասիվցի Անդիկ) սպանության վերաբերյալ տեսանյութ է հրապարակել:
Նշվում է, որ հուլիսի 2-ի գիշերը՝ ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածից։ Շուտով հայտնաբերվեց նաեւ դեպքի վայրը։
Հրազենի գործադրմամբ սպանությունը տեղի էր ունեցել Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում։ Ոստիկանության ծառայողները տեղում իրականացրել են անհրաժեշտ հետախուզական միջոցառումներ՝ պարզելով դեպքի մի շարք հանգամանքներ։ Ոստիկանության փորձաքրեագետների եւ քննչական կոմիտեի ծառայողների կողմից դեպքի վայրը մանրակրկիտ զննվել է։
![]()
Հայտնաբերվել են ատրճանակի պարկուճներ, փամփուշտ, արնանման հետքեր, սպորտային պայուսակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործությունը կատարած անձինն է։ Փորձաքննությունների համար դեպքի վայրից վերցվել են անհրաժեշտ հետքեր ու նմուշներ։
Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն:
![]()