![]()
Ինչպես հայտնել ենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան:
Վարչապետը սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել՝ հայտնելով, որ հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:
Վարչապետը, հիշեցնենք, Թուրքմենբաշի քաղաքում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

![]()