Վրաստանում հայտնաբերվել է փետրվարին Երևանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության մեղադրյալը. նա կարտահանձնվի

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների ամիսներ տևած՝ ամենօրյա, համատեղ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ իրավապահների կողմից սպանության, խուլիգանության, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա Մ. Մ.-ն:

Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից՝ նշելով, որ նա մեղադրվում է 2026 թվականի փետրվարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու համար:

Երկու երկրների իրավապահների համագործակցության արդյունքում հետախուզվողի էքստրադիցիան կիրականացվի սահմանված կարգով։

Հիշեցնենք, որ նշված դեպքով մյուս հետախուզվողներին ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել էին հուլիսին:

Փետրվարին Աջափնյակ վարչական շրջանում վիճաբանություն և կրակոցներ էին եղել, որի հետևանքով 1 հոգի զոհվել էր, 7 անձ էլ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական հաստատություններ:

Կրակոցների և վիճաբանության պատճառը կենցաղային էր եղել՝ կապված աղջկա հարցի հետ:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ