![]()
«Հայաստանն արդեն եղել է Ուկրաինա դառնալու վտանգի առջև, երբ ՀԱՊԿ-ը իր դաշնակցային պարտականությունները ՀՀ-ի առջև չկատարեց»:
Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով նման վտանգի հնարավորության մասին ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը:
ՀՀ վարչապետի խոսքով՝ մեկ ուրիշն էլ կարող է ասել՝ «ցանկանում ենք, որ Հայաստանը նոր Ռուսաստանի չվերածվի՝ նկատի ունենալով այն, որ ՌԴ-ի տարբեր հատվածներում պայթյուններ են հնչում»:
Ըստ վարչապետի, նման «կսմիթները» անհասկանալի են, և այն լավ ժանր չէ։
«ՀՀ-ն վերածվելու է ավելի շատ ինքնիշխան պետության, ուրիշ բանի չի վերածվելու»,-ասել է նա։
![]()