«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված երթևեկության համար փակ կլինեն մի շարք փողոցներ

«էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակում միջոցառում կազմակերպելու նպատակով կդադարեցվի երթևեկությունը:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Էրեբունի-Երևան 2808»-ամյակին նվիրված տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 9-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Գուրգեն Մահարու և Նուբարաշենի փողոցներում, ինչպես նաև Խաչիկ Դաշտենցի փողոցից դեպի աջ և Էրեբունի փողոցից դեպի ձախ ուղղություններով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ