Ստամբուլում յոթհարկանի շենք է փլուզվել. կան տուժածներ

Յոթհարկանի բնակելի շենքի երեք ստորին հարկերը փլուզվել են Ստամբուլում։ Փրկարարները իրականացնում են շենքի բնակիչների տարհանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով TRT հեռուստաալիքին։

Փրկվածների թվում կա 14 տարեկան դեռահաս։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը բավարար է։ Ընդհանուր առմամբ տանը, ըստ մունիցիպալ ծառայությունների տվյալների, գրանցված է 33 բնակիչ։ Թե քանի մարդ է գտնվել շենքում փլուզման պահին, այս պահին անհայտ է։ Այդ մասին հայտնել է Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը։

Գյուլը նշել է, որ փլուզման պահին բնակարաններում գտնվող մարդկանց փաստացի թիվը կարող է տարբերվել գրանցման տվյալներից։

«Այս պահին մենք պարզել ենք, որ այդ 14 հոգուց երկուսն այստեղ չեն, այլ իրենց հարազատ քաղաքներում։ Հինգ մարդ փրկվել է։ Չորսի հետ հաջողվել է կապ հաստատել։ Փլատակների տակ մնացած ևս երեք մարդու որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են», — հայտնել է նա։

Նահանգապետն ավելացրել է, որ շենքի փլուզման պատճառները կհետաքննվեն ինչպես դատական, այնպես էլ վարչական կարգով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ