Բացառիկ կադրեր Արման Մկրտումյանի տան վրա զինված հարձակումից

Բացառիկ կադրեր են հրապարակվել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա տեղի ունեցած զինված հարձակումից:

ժամը 22:00-ի սահմաններում, դիմակավորված զինված անձինք հարձակվել են դատական համակարգի հայտնի դեմք ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատան վրա:

Արման Մկրտումյանի անվան շուրջ այս տարիների ընթացքում եղած հրապարակումներից ենթադրվում էր, թե ինչ-որ անձ կամ անձինք որոշել են հաշվեհարդար տեսնել նրա հետ: Սակայն իրավապահների տարածած պաշտոնական հաղորդագրություններից պարզ դարձավ, որ գործ ունենք շարքային ավազակային հարձակման հետ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք է մուտք գործել դիմակավորված ու զինված 3 անձ։ Այդ ընթացքում առանձնատանն են եղել Արման Մկրտումյանն ու նրա որդին՝ Գոռը: Հայր եւ որդի դիմադրություն են ցույց տվել առանձնատուն խուժած անձանց, որի ընթացքում Գոռ Մկրտումյանն իր անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով վնասազերծել է  հարձակվողներից մեկին, ում ձեռքին եղել է ինքնաձիգ, մյուս երկուսը դիմել են փախուստի:

Միջադեպի հետեւանքով վնասվածք է ստացել ինչպես Արման Մկրտումյանը, այնպես էլ՝ վնասազերծված ենթադրյալ հանցագործություն կատարած անձը: Դեպքի վայրի զննությամբ տան բակից հայտնաբերվել է 16 հատ 7,62 տ/չ պարկուճ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն եւ լինգ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ