Սամվել Կարապետյան, հոպար ջան, դու չես կարող լինել վարչապետ, անգամ՝ Տաշիրում դպրոցի տնօրեն. տեսանյութ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի խոսքով՝ խորհրդարանական ընդդիմությունը քաղաքականության հետ առնչություն չունի:

«Այս մարդիկ բիզնեսմեններ են, քաղաքականության հետ կապ չունեն, ռեբրենդինգ եղած հանրապետականներ են: Մենք ասում էինք, որ մի քանի մանդատի համար ՀՀ-ն չարժե գրավ դնել ՌԴ-ում, որ ՀՀ-ն մի՛ դիտարկեք բիզնեսի մասնաճյուղերից մեկը: Օրինակ՝ ո՞ր արժանիքի համար է Էդգար Ղազարյանը հայտնվել Ազգային ժողովում, և նրան տվել են արտոնություններ»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած վերջին միջադեպին:

Խոսելով ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցու դեպքի մասին՝ պատգամավորը նշում է. «Ադրբեջանցի զինծառայողին վերադարձնելու մասին խոսք չկա, հանցագործությունը տեղի է ունեցել ՀՀ-ում, պետք է պատասխանատվության ենթարկվի ՀՀ օրենքներով»:

Ստեփանյանը և իշխող ուժի այլ պատգամավորներ այցելել են ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին: Պատգամավորը հայտնում է՝ հաշմանդամ մնալու և ոտքը ամպուտացնելու մասին խոսակցությունները սուտ են, թեև կինը դեռ ծանր վիրահատություններ պետք է ունենա:

Լիլիթ Ստեփանյանը, վերլուծելով փաստերը, եկել է այն եզրահանգման, որ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունների ներկայացուցիչներից մեկն է:

«Կտրիճ Ներսիսյանը շվեյցարական բանկերից մեկում հաշվեհամար ունի, էս մարդը դոլարային միլիարդատեր է, հասկանում եք»,- նկատում է նա:

Պատգամավորը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ