Ընդդիմությունը իր հարցադրումներով պայմաններ է ստեղծում, որ պոտենցյալ մոլորված հայ զինվորին Ադրբեջանում դարձնեն «Բեն Լադեն». Փաշինյան

Սարսափով եմ մտածում այն մասին, որ շուտով ձմեռ է, մառախուղ է, հանկարծ Աստված չանի մեր զինվորներից որևէ մեկը շփոթվի, մոլորվի ու հայտնվի Ադրբեջանում: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր և ԵՄ ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանի հարցին:

«Այս մարդիկ այսօր իրենց հարցադրումներով ստեղծում են բոլոր հնարավոր պայմանները, որ այդ պոտենցյալ շփոթված, մոլորված հայ զինվորին Ադրբեջանում դարձնեն «Բեն Լադեն»: Այս մարդիկ կամ հասկանալով են այս ամենն անում, կամ՝ չհասկանալով»,-ասաց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց, որ բոլոր իրավիճակներում պետք է պահել օբյեկտիվությունը և իրավիճակը օբյեկտիվ գնահատականների արժանացնել:

«Աստված չանի մեր մի զինվոր մոլորված հայտնվի Ադրբեջանի տարածքում, որովհետև ասում եմ դիրքեր կան, որոնք իրարից 50 մետր են հեռու, ես այսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, զգուշացնում եմ: Եթե մեր մի զինվոր հայտնվեց այնտեղ, և այս ամեն ինչի արտահայտությունը այդ զինվորի վրա տեսանք, այսօրվա ձեր ասած ամեն մի նախադասություն քթներիցտ հանելու եմ: Դուք ընդամենը սադրիչի դերում եք»,-ասաց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ