![]()
«Ողջունում եմ ձեր վերադարձն ԱԺ դահլիճ, որովհտև ինչքան հասկացա մինչև հիմա նստած էիք, բայց այստեղ չէիք»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Շաքիի դեպքին՝ Փաշինյանը նշեց. «ՀՀ դատական համակարգում հարցը պետք է քննվի, պետք է լինի վճիռ, օրինական մտնի ուժի մեջ և բոլոր ընթացակարգերը պետք է տեղի ունենան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:
Դիմելով Կարապետյանին՝ Փաշինյանն ասաց. «Դուք ինձ հիշեցնում եք կոկորդիլոսի մասին անկեդոտը, երբ մեկը հրապարակում շվցնում, ծափ է տալիս, մոտենում ասում են՝ ինչ ես անում, ասում է՝ կոկորդիլոսներին եմ քշում, ասում են՝ չկա կոկորդիլոս, ասում է՝ դե շվցնում, ծափ եմ տալիս, դրա համար էլ չկա: Այսինքն՝ ձեզ թվում է այդտեղ նստած ՀՀ-ում ռազմական դրություններ եք հայտարարում, ձեր հայտարարւթյուններից է պայմանավորված ՀՀ-ում օրենքն ու իրավական ընթացակարգերը գործում են, թե չէ, դուք լսել եք, որ քրեական գործ է հարուցված, որ կալանքը խափանման միջոց է օգտագործված: Եթե կդատապարտվի ազատազրկման, պատիժը կիրականացվի ՀՀ-ում օրենսդրությամբ սահմանված կարգով: Հիմա Ադրբեջանում չեն փառաբանում իրեն, իր նկատմամբ էլ է քրեական գործ հարուցված»:
![]()