![]()
«Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելը վարչության որոշումն է եղել, մենք նախորդիվ էլ ենք ունեցել կարգապահական հարց վարչության նիստում: Այս անգամ միաձայն որոշում է կայացվել հեռացնել Սարգսյանին կուսակցությունից»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։
Նա նաև հայտնել է, որ Սարգսյանը ներկա է եղել նիստին։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 6-ին տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որը վարել էր վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչության որոշմամբ՝ Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
![]()