![]()
Հոկտեմբերի 6-ին ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Կապակցվածություն և ենթակառուցվածքներ. կառուցելով Հայաստանի հաջորդ տասնամյակը» խորագրով պանելային քննարկմանը, որը կայացել է ՀՀ կառավարության և ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի կազմակերպած Հայաստան-Միացյալ Թագավորություն գործարար համաժողովի շրջանակներում:
Նախարարությունից տեղեկացնում են, որ ԱԳՄԱ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ Հարավային Կովկասում և դրանից անդին ստեղծվող տնտեսական լայն հնարավորությունները և միջազգային գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները:
Վահան Կոստանյանն անդրադարձել է TRIPP նախագծի կյանքի կոչման ընթացքին՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համատեքստում։
![]()