![]()
«Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ձերբակալվել է:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):
![]()