![]()
Մամուլում տեղեկություններ են տարածվել, ըստ որոնց՝ Երևանի ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։
Նշվում է, որ մենեջերը 47-ամյա տղամարդ է:
Ներքին գործերի նախարարությունից արձագանքելով հիշյալի վերաբերյալ հրապարակումներին՝ հայտնել են, որ ՆԳՆ ոստիկանությունում առկա է նման տեղեկություն:
«Այս պահին ՆԳՆ ոստիկանությունը այդ տեղեկությունը ստուգում է։ Մեր գործողությունների մասին լրացուցիչ կհայտնենք»,- հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
![]()