«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները հոկտեմբերի 6-ին՝ ժամը 01։50-ի սահմաններում, իրականացրել են հիմնարկի տանիքի զննություն, որի արդյունքում հայտնաբերել են անօդաչու թռչող սարք։

Սարքին կպչուն ժապավենով ամրացված են եղել 6 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ