![]()
Նատալի Ալեքսանյանը գրել է․
ԱՀԱԶԱՆԳ․ ՔԱՀԱՆԱՆԵՐԻՆ ՈՐՈՆՔ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԵՐԱԿԱՐԳԱՄԱՆ ՀԵՏ ԵՎ ԻՐԵՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՄԱՏՈՒՑՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ԿՏՐԻՃ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ ԴՈՒՐՍ Է ՀԱՆՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻՑ….
Բոլորս գիտենք, որ Կտրիճ Ներսիսյանը ժամանակին ձեռք է բերել բազմաթիվ բնակարաններ և դրանք տրամադրել քահանաներին՝ տարբեր բնակավայրերում և տարբեր շրջաններում ծառայություն իրականացնելու նպատակով, սկզբում պայմանը եղել է հետևյալը, որ քահանան ծառայի պատվով տասը տարի անց բնակարանը կգրանցվի նրա անունով, սակայն սույն սրիկան խախտել է խոստումը սա հարցի մի կողմը։ Այդ բնակարանները նախկինում եղել են հենց նրա՝ Կտրիճ Ներսիսյանի անունով։
Սակայն մեր պայքարի ընթացքում Կտրիճ Ներսիսյանը այդ ամբողջ գույքը տեղափոխել է եկեղեցու անվան տակ։
Այսօր, սակայն, քահանաները կանգնել են լուրջ խնդրի առաջ։
Արդեն մի քանի օր է ինձ զանգահարում են քահանաներ և ասում, որ Կտրիճ Ներսիսյանը զանգահարում է իրենց և պահանջում է ազատել բնակարանները, որտեղ նրանք բնակվում են։
Ու այստեղ կա շատ կարևոր հանգամանք․ խոսքը այն քահանաների մասին է, որոնք ուղղակի ծառայության մեջ են և որևէ կապ չունեն Վեհարանի ընթացակարգերի, ներեկեղեցական գործընթացների կամ որևէ այլ պայքարի հետ։
Այս մարդիկ պարզապես իրենց ծառայությունն են իրականացնում։
Հարգելի՛ պատկան մարմիններ, սիրելի՛ կառավարություն….
Դիմում եմ ձեզ և տեղեկացնում այս ամենի մասին։ Ինձ արդեն մի քանի քահանաներ են զանգահարել և հայտնել, որ նման խնդիր ունեն, ոմանք արդեն ազատել են բնակարանները:
Խնդրում եմ ուշադրության կենտրոնում պահել այս ամբողջ գործընթացը և թույլ չտալ, որպեսզի տվյալ գույքերի հետ իրականացվեն այնպիսի գործողություններ, որոնց արդյունքում դրանք կարող են սեփականաշնորհվել, փոխանցվել այլ անձանց կամ որևէ այլ եղանակով օտարվել։
Հատկապես անհրաժեշտ է պարզել՝ ինչ է կատարվում այն գույքերի հետ, որոնք նախկինում եղել են Կտրիճ Ներսիսյանի անունով, իսկ հետագայում, ըստ առկա տեղեկությունների, փոխանցվել են եկեղեցու անվան տակ։
Սա արդեն պարզապես ներեկեղեցական հարց չէ։
Սա գույքի, դրա իրավական կարգավիճակի և մարդկանց բնակության իրավունքի հարց է։
Հետևաբար պետական իրավասու մարմիններից ակնկալում ենք պատշաճ ուշադրություն և համապատասխան ուսումնասիրություն՝ պարզելու համար, թե ինչ է կատարվում այդ բնակարանների հետ և ինչ նպատակով են քահանաներին այնտեղից դուրս հանում։
Ահազանգը հնչեցված է։ Հիմա պատկան մարմինների հերթն է՝ ուսումնասիրելու փաստերը։
Հարգանքով Նատալի.
![]()