![]()
Ազգային ժողովի միջադեպի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները փորձ են արել ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ։
Այս մասին ավելի վաղ հայտարարել էր նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նախազգուշացնելով, որ կատարվածը ծառայողական քննության առարկա է դառնալու։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԱԺ նիստերի դահլիճում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը, շեղվելով օրակարգային թեմայից, փորձել է անդրադառնալ ԱԺ նախագահի պաշտոնավարմանը, ինչի պատճառով նիստը վարող Ռուբեն Ռուբինյանն անջատել է նրա խոսափողը։
Ղազարյանը շարունակել է ելույթը՝ պահանջելով վերականգնել ժամանակը, սակայն այն չի վերականգնվել, ինչից հետո պատգամավորների միջև վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել։
![]()