Խաղաղության հասնելու համար Ռուսաստանն իր միջնորդությունը չի պարտադրում Ադրբեջանին և Հայաստանին. Կալուգին

Ռուսաստանը չի պարտադրում իր միջնորդությունը Ադրբեջանին և Հայաստանին և պատրաստ է բարեկամական ձևով տրամադրել խնդրված օգնությունը՝ խաղաղության հասնելու համար։

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Մենք մեր միջնորդությունը չենք պարտադրում մեր գործընկերներին։ Մենք միշտ պատրաստ ենք բարեկամաբար արձագանքել Երևանի և Բաքվի խնդրանքներին՝ Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման արագ հասնելու համար անհրաժեշտ օգնությունը տրամադրելու վերաբերյալ», — ասել է Կալուգինը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ