![]()
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը Վիետնամի մայրաքաղաք Հանոյում անցկացվել է Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 19-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 64 երկրի 320 աշակերտ: Օլիմպիադային յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 5 աշակերտ։
Հայաստանի թիմը օլիմպիադայում ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Ռուզաննա Շիրոյանը, Նատալի Մարգարյանը և Բագրատ Բագրատյանը, ՀԱՊՀ ավագ դպրոցի աշակերտ Էմիլ Հարությունյանն ու «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի սան Դավիթ Բադալյանը:
ՀՀ թիմից արծաթե մեդալի է արժանացել Ռուզաննա Շիրոյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Նատալի Մարգարյանը, Բագրատ Բագրատյանը և Էմիլ Հարությունյանը։
Օլիմպիադան անցկացվել է 4 փուլով՝ տեսական, դիտակի, տվյալների վերլուծության և պլանետարիումի։
Հայաստանի թիմը ղեկավարել են Արտաշես Մկրտչյանը (ԵՊՀ, «Երևանէն» գիտակրթական հիմնադրամ) և Արտավազդ Հարությունյանը (ԵՊՀ, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց)։
Հիշեցնենք, որ 2025թ.-ի Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Հնդկաստանի Մումբայ քաղաքում, Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե և 1 բրոնզե մեդալների։
![]()