Հաստատվեց ՀԱԵ ճգնաժամի և առաքելության չկատարումն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի կազմը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել և 62 կողմ ձայնով հաստատել է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը։

Ավելի վաղ Ազգային ժողովի երկու ընդդիմադիր ուժերը հայտարարել էին, որ չեն մասնակցի քննիչ հանձնաժողովի կազմի հաստատման քննարկմանը և քվեարկությանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ նախագահը հայտարարել էր Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու խնդիրների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ