Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 114 մլն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է

2026 թվականի սեպտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանի կողմից ամբողջությամբ բավարարվել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ Տիգրան Ժորայի Գրիգորյանի (դատարանում քննվող քրեական գործի շրջանակներում Տիգրան Գրիգորյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար):

Դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 113 միլիոն 805 հազար դրամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ