Դեռ պետք է պարզվի՝ ադրբեջանցի զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ տարածքում. դասալի՞ք է, թե՞ մոլորվել է

«Դեռ պետք է պարզվի, թե ադրբեջանցի զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել Հայաստանի տարածքում. դասալի՞ք է, թե՞ մոլորվել է»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ենթադրում եմ՝ դասալիք է։ Բայց ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ, որովհետև եթե դիվերսիա լիներ, ադրբեջանական կողմը հայկական կողմին նախապես չէր տեղեկացնի, թե՝ գիտեք, մեր մոտից զինծառայող է կորել, կարո՞ղ է ձեր մոտ է հայտնվել»,- ասել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ լավ լուրն այն է, որ գործ չունենք ադրբեջանական կողմից դրդված ներխուժման հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ