ԵԽԽՎ-ն Հայաստանի ընդդիմությանը պաշտոնապես մեղադրել է դավաճանության մեջ. Ռուբինյան

Մի շատ տարօրինակ բան է տեղի ունեցել, նույնիսկ դարակազմիկ: ԵԽԽՎ-ն, որտեղ ներկայացված են պատգամավորներ Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններից՝ 40-ից ավելի, Հայաստանի ընդդիմությանը պաշտոնապես մեղադրել է դավաճանության մեջ: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարել է խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի շուրջ ընդդիմության մեկնաբանություններին:

«Ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ն իր զեկույցի մեջ, սևով սպիտակի վրա գրել է հետևյալը. «Նկատվել է օտարերկրյա ուժերի կողմից տնտեսական միջոցների և անվտանգային սպառնալիքների կիրառում, որպեսզի ձայներ ապահովեն ընդդիմության համար»: Հասկանում եք՝ ձեզ մեղադրել են դավաճանության մեջ: Ասել են օտարերկրյա ուժերը ձեր խաթր Հայաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ և անվտանգային սպառնալիքներ, որպեսզի դուք ընտրվեք: Հիմա դուք չե՞ք ուզում խորանալ: Նախաձեռնություն արեք, մի հատ քննենք այս հարցը, մի հատ հասկանանք, այդ ո՞ր ուժերն են ձեզ աջակցել, ինչո՞ւ են աջակցել, ինչի՞ դիմաց են աջակցել»,-ասաց Ռուբինյանը:

Ըստ ԱԺ նախագահի ԵԽԽՎ զեկույցում ընդգծվում է, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների կողմից հաճախ բարձրաձայնվող խնդիրները՝ կապված գյուղատնտեսություն, տնտեսվարողների ու բեռնափոխադրումների հետ, առաջացել են հենց իրենց պատճառով:

«Օտարերկրյա ուժերը այս խնդիրները հատուկ ստեղծել են, որպեսզի ձեզ հնարավորություն տան ավելի շատ ձայներ հավաքել: Հիմա էլ են սա անում: Հետաքրքիր է, ձեր արձագանքը դրան ո՞րն է լինելու: Եկեք այստեղից ասեք. «ԵԽԽՎ, շառ ե՞ք անում»: Ըստ էության ասում են Հայաստանում քաղաքական ուժ է եղել, որը օտարերկրյա ուժի սատելիտա՝ կատարածու»,-ասաց Ռուբինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ