![]()
Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով սփյուռքում ապրող և Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ կարծիքներ հայտնող հայազգի որոշ ներկայացուցիչներին:
«Այնքան գարշելի է տեսնել հայկական աղավաղված ազգանուններով ԱՄՆ-ում, Ֆրանսիայում ապրող մեր՝ իրականությունից վաղուց կտրված սուտի հայրենասերներին, որոնք 3000 կմ հեռու 3000 տարի առաջվա քարտեզներ են հրապարակում ու հայրենասիրությունից խոսում:
Խոսելը՝ լավ, թող խոսեն, բայց վիրավորում են նաև ու հիմարություններ ասում:
Դուք ո՛չ դրա իրավունքը, ո՛չ ինֆորմացիան, ո՛չ բարոյական իրավունքը չունեք: Եկեք ապրեք Հայաստանում, հարկեր վճարեք, ձեր երեխաները թող McDonald’s-ի փոխարեն գնան սահման կանգնեն, Արարատի նկարի փոխարեն իրականը տեսնեն, բարձրանան Արագած խաշ ուտեն, իսկ եթե ուզում են բան անեն, թող թողնեն իրենց կոմֆորտ աշխատավարձերը, գան այստեղի՝ այդքան քննադատված իբր բարձր պարգևավճարներով ու աշխատավարձով աշխատեն:
Քանի դեռ չեք անում դա, մեր երկրից, մեր երկրի քաղաքականությունից հեռու մնացեք: Լեզուներդ էլ կարճ պահեք. դուք ընտրել եք Հայաստանից հեռու մնալ, դե հեռու մեզանից»,- գրել է նա:
![]()