![]()
«Ինձ տեղեկացրին, որ այսօրվա միջադեպի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները փորձ են արել ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ»։
Այս մասին Ազգային ժողովի հոկտեմբերի 6-ի նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ապա նախազգուշացրեց. «Սա առնվազն ծառայողական քննության առարկա եմ դարձնելու և նման բանի կրկնություն երբևէ թույլ չեմ տալու»։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԱԺ նիստերի դահլիճում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը, շեղվելով օրակարգային թեմայից, փորձել է անդրադառնալ ԱԺ նախագահի պաշտոնավարմանը, ինչի պատճառով նիստը վարող Ռուբեն Ռուբինյանն անջատել է նրա խոսափողը։
Ղազարյանը շարունակել է ելույթը՝ պահանջելով վերականգնել ժամանակը, սակայն այն չի վերականգնվել, ինչից հետո պատգամավորների միջև վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել։ Ռուբինյանը ընդհատել է նիստը և հայտարարել ընդմիջում, իսկ ընդմիջումից հետո պատգամավորներին հորդորել է չշեղվել օրակարգից։
![]()