Ինչպես է կալուգացի Սամոյի պատգամավորը անցնում սեղանի վրայով

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԱԺ նիստերի դահլիճում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը, շեղվելով օրակարգային թեմայից, փորձել է անդրադառնալ ԱԺ նախագահի պաշտոնավարմանը, ինչի պատճառով նիստը վարող Ռուբեն Ռուբինյանն անջատել է նրա խոսափողը։

Ղազարյանը շարունակել է ելույթը՝ պահանջելով վերականգնել ժամանակը, սակայն այն չի վերականգնվել, ինչից հետո պատգամավորների միջև վիճաբանություն և հրմշտոց է սկսվել։ Ռուբինյանը ընդհատել է նիստը և հայտարարել ընդմիջում, իսկ ընդմիջումից հետո պատգամավորներին հորդորել է չշեղվել օրակարգից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ