Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու․ ինչ նախագիծ կա

Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու:

«Շատրվանների վերջին վերանորոգումից շուրջ 20 տարի անց, պատրաստվում ենք շատրվանների համալիր արդիականացմանը՝ ջրային շոուների և շատրվանային համակարգերի նախագծման ոլորտում երկարամյա միջազգային փորձ ունեցող ֆրանսիական Aquatique Show International ընկերության հետ։

Այսօր շատրվանների տեխնիկական համակարգերն արդեն զգալիորեն մաշված են, իսկ դրանց հնարավորությունները՝ սահմանափակ։ Գործող համակարգը չի ապահովում ժամանակակից ջրային ու լուսաձայնային էֆեկտներ, իսկ երաժշտական ծրագիրը գրեթե հնարավոր չէ թարմացնել։

Նախագծով տեխնիկական համակարգերն ամբողջությամբ կարդիականացվեն՝ ստեղծելով նոր ջրային, լուսային ու ձայնային հնարավորություններ և թույլ տալով պարբերաբար թարմացնել ծրագիրը»,- սոցցանցի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ