![]()
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում ապամոնտաժվել է 72 գովազդային վահանակ։
«Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության ձեռնարկած միջոցառումների արդյունքում հեռացվել են այն գովազդային վահանակները, որոնք տեղադրված են եղել առանց համապատասխան թույլտվության կամ չեն համապատասխանել Երևանի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37-Ն որոշմամբ սահմանված պահանջներին։
Աշխատանքները կրում են շարունակական բնույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
![]()