![]()
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 5-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ ռազմավարական գործընկերության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ըստ ադրբեջանական կողմի՝ զրուցակիցներն անդրադարձել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո երկկողմ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ արձանագրված առաջընթացին։
Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Բայրամովը Ռուբիոյին ներկայացրել է խաղաղության օրակարգի առաջմղման, վստահության ձևավորման և տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղղությամբ Ադրբեջանի քայլերը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
![]()