Թեհրանում ներկայացվել է ԹՐԻՓՓ-ի ընթացքը․ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Արարատ Միրզոյանին

Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Ի շարունակություն Նյու Յորքում երկու երկրների ղեկավարների հանդիպման՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Իրան քաղաքական շփումների ակտիվ օրակարգը:


Հատուկ ուշադրություն է հատկացվել ապաշրջափակման ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրերին:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։

Քննարկվել են Երևանում կայանալիք COP17 համաժողովին ԻԻՀ բարձր մակարդակով մասնակցության հարցեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ