Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն ռազմավարական բնույթ․ Միրզոյան-Ղալիբաֆ հանդիպում է տեղի ունեցել

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Իրանի Մեջլիսում Իրան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Արա Շահվերդյանը և ղեկավարի տեղակալ Գեղարդ Մանսուրյանը:

Հանդիպմանն ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը՝ որպես Հայաստան-Իրան քաղաքական երկխոսության կարևոր բաղադրիչ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ