FlyDubai-ի 2-րդ օդաչուն պլանավորել էր ինքնաթիռով հարվածել օդանավակայանին կամ որևէ բարձրահարկի. նոր մանրամասներ

FlyDubai ավիաընկերության ինքնաթիռի երկրորդ օդաչուն, որը սեպտեմբերի 30-ին, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, փորձել էր առևանգել ինքնաթիռը, պլանավորել էր թռչել Թել Ավիվ և ինքնաթիռով բախել Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանին, հայտնել են իսրայելական լրատվամիջոցները:

Օդաչուն՝ Օմանի քաղաքացի Համամ ալ-Համամին, քննիչներին պատմել է, որ մտադիր էր ինքնաթիռի վերահսկողությունն իր ձեռքը վերցնել՝ սպանելով կամ այլ կերպ չեզոքացնելով հրամանատարին, ապա շարունակելով թռիչքը:

Ալ Համամին ասել է, որ դա իրեն թույլ կտար հասնել Թել Ավիվ՝ առանց ցամաքային անձնակազմի մոտ կասկածներ առաջացնելու և սովորական եղանակով վայրէջք կատարելու թույլտվություն ստանալ օդանավակայանից:

Այնուհետև նա պլանավորել էր ինքնաթիռն ուղղել ու հարվածով իջեցնել օդանավակայանում, կամ, եթե դա անհնար լիներ, ապա բախվում էր ստեղծելու Իսրայելի մայրաքաղաքի բարձրահարկ շենքերից մեկին։

Ալ-Համամին ասել է, որ նման բան վաղուց էր պլանավորել, և որ հենց դա իրականացնելու համար էլ աշխատանքի է անցել այնպիսի ավիաընկերությունում, որը թռիչքներ է կատարում դեպի Իսրայել: Նա հայտարարել է, որ մի քանի անգամ FlyDubai-ով հասցրել էր թռչել Թել Ավիվ, իսկ Բեն-Գուրիոն օդանավակայանում ուշադիր զննել էր շենքը և օդանավակայանը՝ հարձակումն ավելի մանրամասն պլանավորելու համար:

CBS-ի փոխանցմամբ՝ Համամ ալ-Համամին նախկինում աշխատել է Oman Air-ում, որտեղից նրան աշխատանքից ազատել են 2024 թվականին՝ իր ծայրահեղական հայացքների պատճառով: 8 ամիս առաջ նա միացել է FlyDubai-ին և ավիաընկերության ներքին անվտանգության բաժինը, ամենայն հավանականությամբ, մանրակրկիտ չի ստուգել նրա անցյալը՝ աշխատանքի ընդունելուց առաջ:

Ալ-Համամին ներկայումս ձերբակալված է Արաբական Միացյալ Էմիրություններում: Նրան հարցաքննում են ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի քննիչները, որոնք տեղեկություններ են փոխանակում իրենց իսրայելցի գործընկերների հետ:

Ինչպես հայտնել էինք, նախորդ շաբաթ Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai ուղևորատար ինքնաթիռը օդանավի առևանգման ազդանշան էր տվել, այնուհետև վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում:

Միջադեպը, ենթադրաբար, տեղի էր ունեցել խցիկում օդաչուների միջև եղած կռվի պատճառով: Միջադեպի հանգամանքները պարզելու համար կատարվում է հետաքննություն:

Flydubai ավիաընկերությունը որոշել է ժամանակավորապես դադարեցնել բոլոր չվերթերը դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Boeing 737 MAX 8 ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի քննության ընթացքում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ