Տղամարդը բռնել է երկրորդ հարկից ընկնող երեխային

Եգիպտոսի Գիզայի նահանգում երիտասարդ տղամարդը նկատել է, որ բազմաբնակարան շենքի երկրորդ հարկից երեխան ընկնում է, և նետվել է նրան փրկելու։ Տղամարդու արագ արձագանքի շնորհիվ հաջողվել է կանխել ողբերգությունը։

Տեսախցիկի արձանագրած և համացանցում տարածված կադրերում երևում է, որ երեխայի անկումը դանդաղեցրել է լվացքի պարանը։ Տղամարդը, հասկանալով, որ երեխան կարող է ցանկացած պահի գետնին հայտնվել, անմիջապես վազել է նրա ուղղությամբ և կարողացել բռնել նրան։

Երեխային գրկած երիտասարդը մի քանի քայլ հեռացել է դեպքի վայրից, ապա հենվել փողոցում գտնվող ներքնակին՝ ակնհայտորեն ուժերը վերականգնելու և կատարվածը գիտակցելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ