ԵԽ 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական մոտ 200 մլրդ դոլարի ակտիվներ

Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել սառեցված ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի ակտիվներ, հաղորդում է Euronews-ը։

ԵԽ պատգամավորները կոչ են արել Եվրահանձնաժողովին վերաբացել այս հարցը։

Նրանք առաջարկում են ռուսական ակտիվները Euroclear-ից փոխանցել ԵՄ հատուկ մեխանիզմ, որի միջոցով միջոցները կարող են ուղղվել Ուկրաինային աջակցելու համար։

Նոր մեխանիզմը նաև կբաշխի Ռուսաստանի կողմից հնարավոր դատական հայցերի և պատասխան միջոցառումների հետ կապված իրավական և ֆինանսական ռիսկերը ԵՄ երկրների միջև։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ