![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի երեխաների հետ դպրոցական նոր ավտոբուսով ուղևորվել է հարևան Կիրանց համայնք:
Նոր կառուցված և բարեկարգ ճանապարհներով ավտոբուսը շուրջ 10 աշակերտի և մի քանի ուսուցչի Աճարկուտից կտեղափոխի Կիրանց, իսկ դասերից հետո՝ կապահովի հակառակ ուղղությունը:
Վարչապետը ճանապարհին երեխաներից հետաքրքրվել է, թե վերջիններս հավանու՞մ են ՀՀ Կառավարության ձեռք բերած գեղեցիկ ավտոբուսը, վերջիններս դրական են արձագանքել:
Ավտոբուսը Աճարկուտ համայնքից Կիրանցի դպրոց է հասել մոտ 6 րոպեում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()