![]()
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել երկրի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքները ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։
«Մենք բարեկամական հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Երկու պետությունների հետ էլ անհրաժեշտ է իրականացնել դեմարկացիա և դելիմիտացիա, և այս հարցով աշխատանքը հետագայում կշարունակվի միանգամայն բարեկամական ռեժիմով»,- ասել է Կոբախիձեն Imedi հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Խոսելով Ադրբեջանի հետ սահմանին Դավիթ-Գարեջիի վիճահարույց հարցի մասին, վրաց վարչապետը նշել է, որ Թբիլիսին աշխատում է դրա լուծման ուղղությամբ՝ բարեկամական ձևաչափով։ Ըստ Կոբախիձեի, խնդիրը ներկայիս իշխանություններին անցել է «ժառանգությամբ» և անցյալում լրացուցիչ բարդացվել էր։
Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանը մտադիր է սահմաններին առնչվող հարցերը լուծել հարևան պետությունների հետ բանակցությունների միջոցով և առանց խնդիրների:
![]()