![]()
ՈւԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի չորրորդ տուրի Չեռնոգորիա – Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի համաձայն՝ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Լիտվան ներկայացնող Մանֆրեդաս Լուկյանչուկասը։ Նրա օգնականներն են Մանգիրդաս Միրաուսկասն ու Ալեքսանդրաս Ստեպանովասը։ Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Մինդաուգաս Յացկուսը։
Հանդիպմանը կգործի նաև տեսակրկնությունների VAR համակարգը, որի պատասխանատուն կլինի լիտվացի Դոնատաս Շիմենասը, իսկ նրա օգնականը (AVAR) կլինի Գերմանիան ներկայացնող Ռոբերտ Շրյոդերը։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի չորրորդ տուրի Չեռնոգորիա-Հայաստան արտագնա մրցավեճը կկայանա երկուշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, Պոդգորիցայի Քաղաքային մարզադաշտում։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։
![]()