![]()
Հոկտեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 10։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթապ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 29-ամյա Էլյա Շ․-ի վարած «BMW» մակնիշի և 44-ամյա Արայիկ Բ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։
![]()